Burbank News

Breadcrumb

ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԲԱՑՎՈՒՄ Է ԲԸՐԲԱՆՔ ՔԱՂԱՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՒՆԻՑԻՊԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Տեղեկությունը վերանայվել է 7/15/2024: “…պաշտոնները չորստարի լրիվ ժամկետով մինչև 2028 թվականի դեկտեմբերի 18-ը։

ԲԸՐԲԱՆՔ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ (8 հուլիսի, 2024 թ․) – Բըրբանք քաղաքը հայտարարում է 2024 թվականի
Բըրբանք քաղաքի ընդհանուր մունիցիպալ ընտրությունների թեկնածության առաջադրման շրջանի
բացումը, որը համախմբված է Լոս Անջելեսի վարչաշրջանի հետ և նախատեսվում է անցկացնել 2024
թվականի նոյեմբերի 5-ին, որը կզբաղեցնի քաղաքային խորհրդի անդամի երկու (2) պաշտոնները չորս
տարի լրիվ ժամկետով մինչև 2028 թվականի դեկտեմբերի 18-ը։

Քաղաքի ընտրովի պաշտոնների թեկնածուների համար պահանջները հետևյալն են. Միացյալ
Նահանգների քաղաքացի, առնվազն 18 տարեկան, Բըրբանք քաղաքի բնակիչ՝ թեկնածության
առաջադրման փաստաթղթերը ներկայացնելուց առնվազն 29 օր առաջ, և Բըրբենք քաղաքում
գրանցված ընտրող՝ թեկնածության առաջադրման պահին: Որակավորվող անձինք կարող են կապվել
քաղաքապետարանի քարտուղարի գրասենյակի հետ (818) 238-5851 հեռախոսահամարով,
աշխատանքային սովորական ժամերին երկուշաբթիից ուրբաթ առավոտյան ժամը 8:00-ից մինչև 5։00
ընկած ժամանակահատվածում։ Թեկնածության առաջադրման շրջանը բացվում է 2024 թվականի
հուլիսի 15-ին, երկուշաբթի, ժամը 8:00-ին, և փակվում է 2024 թվականի օգոստոսի 9-ին՝ ուրբաթ
օրը, ժամը 5։00-ին։

Եթե պաշտոնավարող անձը մինչև այս վերջնաժամկետը չներկայացնի դիմումը, ապա ժամկետը
կերկարաձգվի մինչև 2024 թվականի օգոստոսի 14-ը՝ չորեքշաբթի, ժամը 5:00 այլ թեկնածուների
համար, բացառությամբ այդ տեղի համար պաշտոնավարող անձի:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Քաղաքապետարանի քարտուղարի
գրասենյակ՝

City Hall, 275 East Olive Ave., First Floor, Burbank, CA 91502

(818) 238-5851 or  [email protected]

Facebook.com/BurbankCityClerk/ 

Twitter.com/Burbankclerk

www.Burbankca.gov/elections

Published on: July 08, 2024
09:11 AM